Նուրի դիզայն

Նուրի դիզայն

Մեր մասին

«Նուրի դիզայն» ընկերությունը հիմնադրվել է 2013թ.-ին և շատ արագ ճանաչում է ձեռք բերել կահույքի և տան դեկորի արդյունաբերության մեջ: «Նուրի դիզայն»-ը իր գործունեությունը սկսել է պատի ժամացույցների արտադրությունից, որը հետագայում ընդլայնվել է մինչև ինտերիեր դիզայնի, տնային աքսեսուարների և փափուկ կահույքի արտադրության: Մեր արտադրանքը բացառապես ձեռքի աշխատանք է և յուրաքանչյուր մոդել յուրահատուկ դիզայն է ներկայացնում: Մենք աշխատում ենք ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ: Նշենք, որ Երևանում գործում է անվճար առաքում:

Ընդհանուր տեղեկություն

«Նուրի դիզայն» ընկերությունը մասնագիտացված է հետևյալ ուղղություններում.

ինտերիերի և էքստերիերի դիզայն
արդյունաբերական և գրաֆիկական դիզայն
ներսի և դրսի կահույքի արտադրություն
փափուկ կահույքի արտադրություն
տնային աքսեսուարների արտադրություն

Առաքելությունը

Մեր առաքելությունն է կերտել նորարարություն և գերազանցություն ամեն ինչում, ինչ ստեղծում ենք:

Դիզայնի ծառայություններ

«Նուրի դիզայն»-ը առաջին հերթին դիզայնով զբաղվող ընկերություն է, որն անդրադառնում է վերջինիս բոլոր հիմնական ոլորտներին: Այդ իսկ պատճառով մենք կարող ենք տրամադրել հետևյալ դիզայնի ծառայությունները.

Չափագրում
հատակագծում, վերահատակագծում
3d մոդելավորում
ռենդեր
աշխատանքային գծագրեր
շինարարության ընթացիկ հսկողություն

© «Նուրի դիզայն» 2017 || Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed and developed by MY WEB

Դեպի վերև